Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

 


Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

 


Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

 


Կատարվածի առնչությամբ գրառում է կատարել հայտնի թուրք մտավորական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատմաբան Թաներ Աքչամը, ով նշել է, որ իր կարծիքով Նիշանյանը Թուրքիայի ամենամեծ մտավորականներից է: «Սևան Նիշանյանը փախուստի է դիմել' ասելով' «թռչունը թռավ»: Բոլոր թռչունների համար ազատ աշխարհի ակնկալիքով…»,- նշել է նա:

 


Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունըիշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերիհրապարակային քննադատությամբ:

 


Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով' նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նահամարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը' հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: