«Իսլամական պետություն» կազմակերպությանը պատկանող բանտից 95 բանտարկյալ են փախուստի դիմել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 10-ին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ փախուստի դիմածներից 30-ը քուրդ ապստամբներ են: Աղբյուրի տեղեկացմամբ, փախուստի դիմած բանտարկյալների թվում նաև Սիրիայի քաղաքացիներ և այլ իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչներ կան:
Ահաբեկիչները բարձախոսներով դիմել են բնակիչներին' բռնել փախուստի դիմածնրին:
Բանտը գտնվում է ալ Բաբ գյուղաքաղաքում՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորությամբ: Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում, այսպես կոչված «Իսլամական խալիֆաթում» ԻՊ-ն ունի բանտեր, դատարաններ, գործարաններ:
2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 եր կրի ապստամբներ: