Lragir.am. Մի քանի շաբաթ առաջ Անկյուն գումարած 3 հեռուստատեսության եթերում ռեպորտաժ էր հեռարձակվել, թե իբր մարցեցիները կողմ են հեկ-ի կառուցմանը: Հարցազրույց տվողները երկու երիտասարդ տղաներ էին, ովքեր խոսում էին ողջ գյուղի երիտասարդության անունից:
Այս կապակցությամբ նորից այցելեցինք Մարց գյուղ՝ հասկանալու՝ արդյոք իրավիճակ է փոխվել, թե ոչ: Պարզվեց, որ այս մարդիկ, ովքեր հարցազրույց են տվել, ընդհանրապես Մարց գյուղից չեն և իրենց իրավունք են վերապահել գյուղի երիտասարդության անունից խոսելու:
Մարցի երիտասարդները անկոտրում են, տեր են իրենց հողին ու ջրին և բարձրաձայնում են այդ կեղծիքի մասին:
Մարցը ամուր կանգնած է:Մարցեցիները հրապարակավ զգուշացրեցին, որ եթե որևէ առարկա հէկ կառուցելու նպատակով հայտնվի իրենց տարածքում, գլորելու են ձորը:
Հիշեցնենք, որ Մարցի գյուղացիների ճնշող մեծամասնությունը դեմ է իր տարածքում հէկ-ի կառուցմանը, եւ դիմադրություն է կազմակերպել դրա դեմ, հէկ-ի կառուցման համար բերված խողովակները ձորը գլորելով:
Թեհմինե Ենոքյան