Պերուի իշխանությունները Մոնտե Սալվադո գյուղի բնակիչներին ստիպված տարահանել են այն բանից հետո, երբ գյուղը գրոհել են արտաքին աշխարհից մեկուսի բնակվող տեղացի հնդկացիները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Նշվում է, որ շուրջ 200 մարդ, նետ ու աղեղով զինված, ներխուժել են Բրազիլիայի սահմանին գտնվող հեռավոր գյուղ:
Միջմշակութային հարցերի փոխնախարար Պատրիսիա Բալբուենայի խոսքով՝ հարձակվողներն իրենց հետ տարել են մաչետեներ, պարաններ, ծածկոցներ եւ սննդամթերք:
Բալբուենան պատմել Է, որ հնդկացիներն սպանել են ընտանի կենդանիներին, ջարդել են պատուհանները, պատառոտել հագուստը:
«Ոչ ոք չի տուժել, թեեւ տղամարդիկ նետեր են արձակել: Բնակիչները թաքնվել են պահակակետում: Նրանց վտանգ չի սպառնում, սակայն, վախեցած են եւ ուտելիք չունեն»,- պատմել Է փոխնախարարը՝ հավելելով, որ եղանակային պայմանները ոստիկաններին խանգարել են հասնել բնակավայր: Շուրջ 60 մարդ կտարահանվի Պուերտո Մալդոնադո մարզային կենտրոն:
Նաեւ նշվում Է, որ ավելի վաղ հնդկացիները երբեմն եկել են գյուղ ու խնդրել գործիքներ եւ ուտելիք, սակայն ամեն ինչ շատ խաղաղ Է անցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: