Ինչպես արդեն տեղեկացրել էր Shamshyan.com-ը`այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Rav4 մակնիշի 16 ԼԼ 806 և ВАЗ 2102 մակնիշի 28 ՊՏ 449 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց մեջ են նաև անչափահաս երեխաներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների հիվանդանոց տեղափոխված Rav4-ի վարորդը եղել է Ռոբերտ Մաղաքյանը, ով աշխատում է Հայէկոնոմբանկի Աշտարակի մասնաճյուղում, որպես կառավարիչ: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ ВАЗ 2102 վարորդը:
Մանրամասները կարդացեք այստեղ: