Օգոստոսի 6-ին' ժամը 07.37-ին, ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ, որոնցից մեկը' ջրատար, մյուսը' փրփրահեղուկով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում' «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին:
Նշենք նաև, որ, ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, արդեն 5 ժամից ավել է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարները 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներով փորձում են մարել Բագրատունյաց փողոցի վրա գտնվող, նախկին շինգործարանում առաջացած խոշոր հրդեհը:
Այս պահի տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն հրդեհի առաջացման օջախը վթարային շենքում է, և հրշեջները մեծ դժվարությամբ են աշխատում: Հրջեջները օգտագործում են նաև հատուկ փրփուր, իսկ շենքի մի հատված ուժեղ կրակի հետևանքով փլուզվեց: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքում: Իսկ առաջացած հսկայական ծուխը տեսանելի է անգամ քաղաքի տարբեր ծայրամասերից; Ժամանել են նաեւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի պատասխանատուները՝ երեք ջրցան մեքենաներով՝ Կոմունալ տնտեսության բաժնի պետի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Երեւան քաղաքի 1-03 շտապօգնության կայանի աշխատակիցները:
Մանրամասները՝ այստեղ: