Վրաստանի զբոսաշրջության հարցերով Ազգային վարչակազմը զբոսաշրջիկների համար բացել է «թեժ գիծ», որով ցանկացողները կարող են ստանալ իրենց համար անհրաժեշտ տեղեկությունը երկրի տուրիստական պոտենցիալի մասին. գրում է Newsgeorgia-ն:
Թեժ գիծն աշխատելու է օրը 24 ժամ հետևյալ համարով (0 800 800 909): Զանգահարել կարող են ինչպես օտարերկրացի զբոսաշրջիկները, այնպես էլ վրաց հանգստացողները: Նրանց կտրամադրվի անվճար խորհրդատվական տեղեկություն տեսարժան վայրերի գտնվելու վայրի, սննդի կետերի և փոխադրամիջոցների մասին. ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Թեժ գծի օպերատորները դեռևս խոսում են վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Վարչակազմը խոստանում է հետագայում նոր հաստիքներ տրամադրել՝ այլ լեզուների տիրապետող աշխատակիցներ ներգրավելու համար:
Զբոսաշրջիկները թեժ գծի հեռախոսահամարը կստանան անմիջապես երկիր մուտք գործելուց հետո՝ հենց սահմանին: