Թալիշում ապրիլի 1-ին գազանաբար սպանված Խալափյանների ընտանիքի որդին՝ Գագիկ Խալափյանը, բնակարանի կարիք ունի: Նրա ընտանիքին օգնելու համար բացվել է հաշվեհամար:
Գագիկ Խալափյանը 6 երեխայի հայր է: Նա Թալիշում ապրիլի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից գազանաբար սպանված Վալերա և Ռազմելա Խալափյանների որդին ու Մարուսյա Խալափյանի թոռն է: Ընտանիքի տունը դիրքերին ամենամոտն է եղել և ինչ-որ բան կանխազգալով՝ վեց երեխային տարել էր գյուղ, որպեսզի թշնամին չվնասեր երեխաներին, վերադարձին տեսել էր հորը, մորն ու տատին գնդակահարված, իսկ նրանց դիերը՝ անարգված:
Այժմ Գագիկը չի ցանկանում իր երեխաներին վերադարձնել սահմանին գտնվող իր տունը, որտեղ գազանաբար սպանվել են ընտանիքի անդամները:
Խալափյանների մեծ ընտանիքին օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներով.