Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, գրում է Anadolu գործակալությունը:
Երկու վարչապետները քննարկել են սիրիական հակամարտությունն ու Եգիպտոսում տիրող իրավիճակը: Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպություններն ու ՄԱԿ-ի ԱԽ-ն միջոցներ պետք է ձեռք առնեն Սիրիական հարցով:
Քեմերոնի հետ զրույցի ժամանակ Էրդողանը նաև կոչ է արել ազատ արձակել Եգիպտոսի բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ: