Երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Հակոբյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Թաթուլ Շուշանյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ: Իսկ Արաբկիրի քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ:

Մանրամասները' այստեղ: