Օգոստոսի 13-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Վազ 21-06» մակնիշի 21 ՕՕ 436 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը' 1979 թ. ծնված Է. Հ.-ը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր: