Հնդկաստանի Մումբայի նավահանգստում գտնվող ռուսական արտադրության «Սինդհուրաքշաք» սուզանավում չորեքշաբթի գիշերը պայթյուն է արձանագրվել, գրում է Times of India-ն: Սուզանավում, նախնական վարկածի համաձայն, 18 ուղևոր է եղել, այդ թվում' 3 սպա: Հրդեհի պատճառները դեռևս պարզ չեն: Hindustan Times-ը նշում է, որ բռնկված հրդեհից հետո սուզանավն ամբողջովին ջրասույզ է եղել: Ուղևորների մի մասը հասցրել է փրկվել' ցատկելով ջուրը: Նրանց թվում կան տուժածներ, ովքեր արդեն հոսպիտալացվել են:
Իշխանությունները հայնտում են, որ անում են հնարավոր ամեն բան սուզանավում արգելափակված ուղևորներին տարհանելու համար: