Վրաստանի «տրադիցիոնալիստների» առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Ակակի Ասատիանին վտարվել է սեփական բնակարանից: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով «Առաջին ռադիոկայանին»:
Ռադիոկայանի փոխանցմամբ նախագահի թեկնածուն իր բանակարանը գրավ է դրել, որպեսզի հիփոթեքային վարկ ստանա, սակայն չկարողանալով մարել պարտքերը՝ զրկվել է բնակարանից: