Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր' Ժողովորդահանրապետական (ԺՀԿ) և Ազգայնական շարժում (ԱՇԿ) կուսակցությունների կողմից նախագահի միասնական թեկնածու առաջադրված Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը պաշտպանել է նաև «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը (նախկին վարչապետ Էջևեիթի կուսակցությունը): Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
«Ճշմարիտ ուղի» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Քեմալ Աբդուլլահօղլուն հայտարարել է, որ օգոստսի 10-ին համաժողովրդական քվեարկությամբ երկրի նախագահի ընտրություններում պաշտպանելու է Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը: «Մեր թեկնածուին ընտրելու է ամբողջ թուրք ժողովուրդը, իսկ Էրդողանին կամ իրենց թեկնածուին նախագահ է դարձնում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»,- ասել է Ք.Աբդուլլաօղլուն:
ԺՀԿ և ԱՇԿ առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Դեւելթ Բահչելին հայտարարել են, որ իրենց թեկնածուն' «Իսմալական կոնֆերանս» կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն առաջիկա նախագահական ընտրություններում հանդիսանալու է ԱԶԿ-ի թեկնածու, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր մրցակիցը: Քեմալադդին Իհսանօղլուի թեկնածությունը պաշտպանելու մասին հունիսի 20-ին հայտարարել են նաև Թուրքիայի Դեմոկրատական և Ձախ կուսակցությունները:
Թուրքիայի նախագահ դառնալու ցանտություն է հայտնել նաև իզմիրցի 58-ամյա ճարտարագետ Բուրհան Էրոլը: Այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածություն է որոշել առաջադրել 3 երեխաների մայր, 44-ամյա փիլիսոփայության դասախոս Ուլվիե Քաֆալը Օլգունը: Թուրքական օրեսնդրության համաձայն' նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է 20 պատգամավորի ստորագրություն, ինչը հավաքելու համար թուրք կինը բազում նամակներ է ուղարկել, և աջակցություն է ակնկալում պատգամավորներից: