ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի կապակցությամբ
Վեհափա՛ռ Տեր, Հայաստանի օրենսդիր մարմնի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ:
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությունը ազգային ինքնության պահպանության, հայ մարդու հոգեւոր կյանքի ամրապնդման, քրիստոնեական հավատքի ու կենսակերպի սերմանման ուսանելի օրինակ է եղել Հայաստան աշխարհի, Արցախի եւ Սփյուռքի հոգեւոր դասի ու հավատացյալ հայ ժողովրդի համար: Թող Աստծո բարեհաճությամբ ու Ձեր հովվապետությամբ Հայոց հավատացյալ ժողովուրդը միշտ քայլի Աստծո նախանշած ճշմարիտ ճանապարհով:
Վեհափա՛ռ Տեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, առաքելական հավատքի մեր երանելի Հայրերին հատուկ ուժ ու կորով: