Նյու-Յորքի նահանգի Հեմփսթեդ փոքրիկ քաղաքում մահացել է 7 ամսական մի փոքրիկ, ում ծնողները շոգ եղանակին թողել էին ավտոմեքենայի մեջ: Այդ մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
Երեխայի 25-ամյա հայրը՝ Դևոն Ֆեններն առավոտյան իր քաղաքացիական կնոջը հասցրել է աշխատավայր, որից հետո իրենց 7-ամյա և 4-ամյա երկու երեխաներին տարել է մանկապարտեզ: Ամենակրտսերին՝ 7 ամսական տղային Դևոնը թողել է մեքենայի մեջ:
Կես ժամ հետո վերադառնալով, հայրը երեխային գտել է անշնչացած: Նա փոքրիկին արագ տեղափոխել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Դժբախտ դեպքի պահին մեքենայի մեջ ջերմաստիճանը եղել է 49 աստիճան:
Դևոն Ֆենների նկատմամբ հարուցվել է անզգուշությամբ սպանություն գործելու մեղադրանք: ԱՄՆ-ում այս տարվա սկզբից մինչև այսօր մեքենայի մեջ միայանակ մնալու հետևանքով զոհվել է 15 երեխա, նշում է «vesti.ru»-ն: