Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան, 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորան: Վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ են աշխատել Դիլիջանի հրշեջ փրկարարները, Տավուշի մարզային և Դիլիջանի բաժնի ու ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները , ովքեր բոլոր վիրավորներին շտապ օգնության և իրենց անձնական ավտոմեքենաներով տեղափոխեցին հիվանդանոցներ: Ավտոմեքենայից գազի արտահոսք է սկսվել ու փրկարարները հիմա աշխատանքներ են կատարում այն դադարեցնելու համար:
Վիրավորներից մեկը հյատնել է, որ ավտոբուսում գտնվող բոլորը մանկավարժներ են, Փարաքար գյուղից:
Մանրամասները` այստեղ: