Սան Դիեգոյի 70-ամյա քաղաքապետը որոշել է հեռանալ պաշտոնից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում 18 կին հայտարարել է, որ քաղաքապետը իրենց նկատմամբ անբարո վերաբերմունք է ցուցաբերել:
Չնայած այն բանին, որ Բոբ Ֆիլները արդեն ներողություն է խնդրել այդ կանանցից, բայց դեռևս հերքում է նրանց մեղադրանքները:
Վերջինս սեփական գործողություններն այլ կերպ է ներկայացնում' իբր փորձել է կանանց հետ առավել սերտ հարաբերություններ հաստատել, սակայն «վատ մտադրություն» չի ունեցել:
Associated Press-ի փոխանցմամբ՝ կանայք վկայել են, որ 70-ամյա տղամարդն իրենց ոչ պարկեշտ առաջարկներ է արել, փորձել է դիպչել ու համբուրել:
Գործի առթիվ դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել:
Հասարակությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել քաղաքապետին, ով էլ արդեն համաձայնել է պաշտոնից հեռանալ, եթե քաղաքապետարանը հոգա դատական գործնթացի ծախսերը: