Սիրական իշխանությունները հայտարարել են, որ Դամասկոսի Ջոբարա արվարձանում հայտնաբերել են քիմիական զենքի համար նախատեսված հակաթույնի պահեստ, փոխանցում է «SANA» գործակալության տեղեկատվությունը «gazeta.ru»-ն:
Հակաթույնի տուփերի վրա նշված է, որ այն մշակվել է կատարական և գերմանական համատեղ դեղագործական ձեռնարկությունում:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հայտարարել էր Ջոբարայում հայտնաբերված և զինյալներին պատկանող պահեստի մասին, որտեղ գտնված քիմիական զենքը կիրառվել է բանակի դեմ:
Այդ հայտարարությունից հետո Ջոբարայում կառավարական բանակի և ապստամբների միջև ընդհարումները վերսկսվել են: