Այսօր օգոսոտսի 25-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40 փողոցի դիմացի ձորակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ այս պահին ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Գագիկ Պարոնյանի և քննիչ Վարուժան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, օրվա պատասխանատու Ավետիս Մանուկյանի գլխավորությամբ: Քաղաքացիների օգնությամբ փորձում են ձորակից դուրս բերել նույն գյուղի բնակիչ 76-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի դին:
Շարունակությունը' այստեղ: