Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններոմ Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած Opel մակնիշի 34 DL 153 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե գովազդային սյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղազարյանն ու նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Ղազարյանն ու Աշտարակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Մելոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ երկուսին՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղազարյանն ու ուղևոր Ս. Ղազարյանը եղբայրներ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում