Օգոստոսի 26-ին, ժամը 21.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 57 ՏՕ 588 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ' 1983 թ. ծնված Ռ. Ջ.-ն տեղում զոհվել է, իսկ ուղևորներ' 1993 թ. ծնված Ա. Ա.-ն, 1992 թ. ծնված Ա. Մ.-ն և 1989 թ. ծնված Լ. Ս.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել են Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և տեղափոխել քարշակ ավտոմեքենայի վրա: