Shamshyan.com կայքը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հոռոմ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են․ Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Սեդրակ Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 34 SG 555 համարանիշի և Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 32-ամյա Հաբեթ Հարությունյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 CT 681 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհին տեղափոխվել է «Արթիկի» բժշկական կենտրոն։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: