«Սիրիական էլեկտրոնային բանակը» հայտարարել է, որ հակերներին հաջողվել է հսկողության տակ վերցնել միկրոբլոգների խոշորագույն մատակարար «Twitter»-ի համացանցային միջավայրը (դոմենը): Հակերները նաև հաստատել են իրենց մասնակցությունը «New York Times»-ի և «Huffington Post»-ի կայքերի վրա, հաղորդում է «BBC»-ն :
Այն մասին, որ «New York Times» թերթի կայքը ենթարկվել է «Էլեկտրոնային հակերային հարձակման», պարբերականի ղեկավարությունը հաղորդել էր երեքշաբթի:
Դրանից ոչ շատ առաջ անսարքություններ են նկատվել «Washington Post», «CNN»-ի հեռուստացանցի և «Time» հանդեսի կայքերի աշխատանքում: Փորձագետները կասկած են հայկտնել, որ այդ ամենի ետևում կանգնած են Ասադի կողմնակիցները:
«Սիրիական էլեկտրոնային բանակը» հակերների խումբ է, որը օժանդակում է նախագահ Բաշար Ասադին: Հակերները պարբերաբար հարձակումներ են գործում աշխարհի առաջատար հրատարակչությունների և այլ կազմակերպությունների կայքերի վրա: Նրանք հաղորդագրություններ են տարածում Ասադին և նրա ղեկավարած ռեժիմին օժանդակություն ցույց տալու առաջարկություններով, նշում է «BBC»-ն: