Ամերիկյան հայտնի The New York Times պարբերականի խմբագրակազմը նամակ է հղել Twitter-ի ղեկավարությանը' պահանջելով Թուրքիայի իշխանությունների համար չբացահայտել օգտատերերի տվյալներն ու տեղեկությունները: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

«Թուրքիայի կռվարար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վճռական է «հասարակության համար մեծագույն սպառնալիք» հայտարարած Twitter-ի օգտատերերի աչքը վախեցնելու հարցում»,- նշված է ամերիկյան պարբերականի ներկայացրած նամակում: Դրա հեղինակներն ընդգծել են, որ թուրքական կառավարության դժգոհությունը' կապված Twitter-ի և այլ համացանցային հարթակների հետ, պայմանավորված է նրանով, որի դրանց միջոցով շատ օգտատերեր Էրդողանի ու նրա ընտանիքի կաշառակերության վերաբերյալ տարբեր տեղեկություններ են տարածում:

 

Պարբերականի խմբագրակազմի անդամները խնդրել են, որ այդ օգտատերերի տվյալները պահանջելու դեպքում Twitter-ի ղեկավարությունն ընդդիմանա ու մերժի: «Նման պահանջները բավարարելը կնշանակի աջակցել ընդդիմադիր ու նման քաղաքականությանը դեմ անձանց նկատմամբ պարոն Էրդողանի կառավարության իրականացրած զուլումին»,- նշել են լրագրողները' հիշեցնելով, որ Թուրքիան լրագրողների համար ամենամեծ բանտն է աշխարհում, քանի որ այստեղ ճաղերի հետևում է գտնվում 40 լրագրող, որոնց նկատմամբ անհիմն մեղադրանքներ են ներկայացված: