www.mediamall.am Վայրկյաններ առաջ Սիրիայում տիրող իրավիճակի մասին ելույթ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ պետքարտուղարը խոսեց «անհերքելի ապացույցների» առկայության մասին, որ օրեր առաջ Դամասկոսում իրականացված քիմիական հարձակումը, որին զոհ է գնացել ավելի քան հազար մարդ, Ասադի վարչակարգի «ձեռքի գործն է»։ Սակայն թե ինչ ապացույցների մասին է գնում խոսքը, Քերրին չմանրամասնեց և հայտնեց, որ ամեն ինչ չէ, որ իրենք կարող են հրապարակել։
«Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմի քիմիական ծրագրերն ամենամեծն են Մերձավոր Արևելքում»,– ասել է Քերրին։
Ըստ նրա՝ իրենք ուղղակի պարտավոր են միջամտել և փրկել միլիոնավոր անմեղ կյանքեր, քանի որ վտանգված է նաև ԱՄՆ–ի և նրա դաշնակից երկրների անվտանգությունը։
«Մեր ընտրությունը հետևանքներ կունենա»,– հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։
Քերրիի խոսքերով՝ իրենք կարող են սկսել ռազմական գործողություններ՝ անկախ ՄԱԿ–ի ԱԽ ընդունած որոշումից։