www.MediaMall.am Քիչ առաջ Սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Օբաման հաստատեց Քերրիի հայտարարության մեջ առկա մեղադրանքները՝ ուղղված Բաշար Ասադի վարչակարգին։ «Սիրիայում Ասադի վարչակարգը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ. դա մարտահրավեր է ամբողջ աշխարհին»,– ասաց ԱՄՆ նախագահը։
«Մենք քննարկել ենք հնարավոր գործողություններ սկսելու հետ կապված հարցերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, սակայն ես վերջնական որոշում չեմ կայացրել։ Հնարավոր է մենք կիրառենք ոչ երկարաժամկետ գործողությունների ծրագիր՝ առանց Սիրիա «ոտք դնելու»»,– հայտարարեց Օբաման։
Հիշեցնենք նաև, որ րոպեներ առաջ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որի խոսքերով՝ իրենք կարող են սկսել ռազմական գործողություններ՝ անկախ ՄԱԿ–ի ԱԽ ընդունած որոշումից։