Աղմկահարյուց «WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ամերիկյան հետախուզական ծառայությունների գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Շվեդիայի իրավապահ մարմիններին: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն'186 էջանոց փաստաթուղթը ներկայացրել էին Ասանժի փաստաբանները: Նրանում առկա է ապացույց 2009-ին ամերիկյան ռազմական հետախուզության և 2012-13թթ. Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործողությունների վերաբերյալ մանրամասներ, որոնք բացահայտվել են ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգի դատավարության ընթացքում:
Այնտեղ պարունակվում է տեղեկություն նաև 2010-ին ուղեբեռի ենթադրյալ գողության մասին: Նա հաստատում է, որ ճամպրուկը, որում «WikiLeaks»-ի տեղեկություններով երեք նոթբուք է գտնվել, չի կորել, այլ ապօրինաբար առգրավվել է հետախուզական օպերացիայի շրջանակում, որի նպատակն էր տեղեկություն հավաքել իր և իր կայքի մասին: