www.azatutyun.am Ֆրանսիայի վարչապետը զգուշացրել է, որ եթե պատասխան չլինի Սիրիայի քիմիական հարձակումներին, ապա ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կվտանգվի:

 

Երեկ դիմելով խորհրդարանին՝ վարչապետ Ժան Մարկ էրոն հորդորել է աջակցել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելուն՝ ասելով, թե չգործելու դեպքում սխալ ուղերձ կհղվի Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի վերաբերյալ:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես առաջարկել է միանալ ԱՄՆ-ի՝ Սիրիային ուղղված ռազմական գործողություններին: