ԱՎԾ-ի տվյալներով՝ 2013 թ.-ին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17.8529 հա, նախորդ տարվա՝ 17.1816 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է ցանքերի շուրջ 92 %–ը և արտադրվել՝ 491 հազար տոննա համախառն բերք: Միջին բերքատվությունը 29.8 ց/հա է, նախորդ տարվա 26.5 ց/հա-ի դիմաց: Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազար տոննա համախառն բերք, նախորդ տարվա 456.1 հազար տոննայի փոխարեն:
Այս տարի ցորենի ցանքատարածությունները կազմել են 99.708 հա, նախորդ տարվա՝ 93.476 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է դաշտերի շուրջ 93 %–ը, արտադրվել՝ 285 հազար տոննա ցորեն: Միջին բերքատվությունը կազմել է 30.6 ց/հա, նախորդ տարվա 25.9 ց/հա-ի փոխարեն: Կատարված հաշվարկների համաձայն, այս տարի սպասվում է 305-310 հազար տոննա բերք, նախորդ տարվա 243.1 հազար տոննայի դիմաց: