Շարունակվում է ՀՀ նախարարների աշխատանքային այցելությունները Սյունիք: ՀՀ բնապահպանության եւ պաշտպանության նախարարների այցից հետո օգոստոսի 1-ին մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ լինելով Սիսիանի տարածաշրջանի մի շարք համայնքներում, որտեղ կառավարության աջակցությամբ անցած տարի իրականացվել են գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, նախարարը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում այս տարի սպասվում է հացահատիկի առատ բերք: Ըստ նախարարի, Սիսիանը կարելի է համարել հացահատկի շտեմարան, եւ դրա կարողությունները մարզպետի հետ փորձում են ամբողջովին օգտագործել նպատակային կերպով:
Մարզպետ Վահե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ չնայած Սյունիքում գյուղոլորտի զարգացման հնարավորությունները մեծ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար գյուղացուն պետք է պետության աջակցությունը, ինչը, նախարարի հավաստմամբ, շարունակական է լինելու, քանի որ նման հանձնարարական ստացել են ՀՀ նախագահից: Անցած տարվա տվյալներով 1 հա-ից հացահատիկի միջին բերքը մարզում եղել է 31,5 ց: Սպասվում է, որ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցվի: Հաջող բերքը հույս է ներշնչում գյուղացուն, որի արդյունքում մարզում տարեցտարի ավելանում են մշակվող հողերի ծավալները:
Սյունիք կատարած այցի ընթացքում Սերգո Երիցյանը եղավ նաեւ «Տատնի» հանքային ջրերի գործարանում:
Գոհար Իսախանյան