Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղում արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Ստացված արդյունքն աննախադեպ է գյուղի, անգամ' հարակից տարածքների համայնքների պատմության մեջ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամաբակի գյուղապետ Գագիկ Բարսեղյանը, 105 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարից ապահովվել է 55 ցենտներ բերք: Առավել բարձր բերքատվություն ապահովել է 20 հեկտար ցանված «Վասսա» տեսակի ցորենի սերմացուն, որի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 72 ցենտներ:
70 հեկտար գարու արտերի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ»: Ստացված արդյունքն աննախադեպ է մեզ համար: Մարզի հողագործները վստահաբար մեզնից կարող են գնել սերմացուն եւ աշնանը հանձնել հողին, քանի որ արդյունքը միանգամայն տեսանելի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Բարսեղյանը: