www.yerevannews.am Ադոլֆ Հիտլերի անձնական թիկնապահ Ռոխուս Միշը, ով պահպանել է նրան Երկրորդ Համաշխարհային պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, մահացել է Բեռլինում՝ 96 տարեկանում:
Նա մնում էր 1945 թվականին իր ինքնասպանություն գործած նացիստական առաջնորդի կյանքի վերջին ժամերի միակ կենդանի վկան: Այս մասին նշում է Радио Свобода-ն:
Բուրկգարդ Նախտիգելը, ով օգնել է Ռոխուս Միշին իր հուշագրությունների կազման հարցում, պատմել է Associated Press-ին, որ նա մահացել է հինգշաբթի սեպտեմբերի 5-ին Բեռլինում կարճատև հիվանդությունից հետո:
Միշը մինչև իր կյանքի վերջը հպարտացել է Հիտլերով:
2005 թվականին հարցազրույցի ժամանակ նա նկարագրել է Հիտլերին որպես «շատ նորմալ մարդ: Նա կոպիտ չի եղել: Նա հրեշ չէր և ոչ էլ գերմարդ»,- նշել է նա: