Գերմանիայում 96 տարեկանում մահացել է Ադոլֆ Հիտլերի մահվանը ներկա գտնված վերջին անձը, նրա թիկնապահ Ռոխուս Միշը։
Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նա 1945 թվականի ապրիլի 30-ին առաջինն է մտել այն ստորգետնյա թաքստոցում գտնված սենյակը, որտեղ ինքնասպանություն են գործել Ադոլֆ և Եվա Հիտլերները ու արձանագրել նրանց մահը։
Միշը, որպես Նացիստական Գերմանիայի առաջնորդի թիկնապահ աշխատել է 1940-1945 թվականներին, ապա գերի ընկել Սովետական Ռուսաստան։ Երկար տարիներ գերության մեջ մնալուց հետո, նա վերադարձել է հայրենիք։ Կնոջ հետ միասին աշխատացրել խանութ։
2008 թվականին հրապարակել է կենսագրական աշխատություն։ «Վերջին վկան. Ես եղել եմ Հիտլերի թիկնապահը» խորագրով։