Միջազգային Օլիմպիական Կոմիտեն կայացրեց իր որոշումը, թե որտեղ է անցկացվելու 2020 ամառային օլիմպիադան։ Կոմիտեն որոշեց օլիմպիական խաղերը անցկացնել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։
2020 օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար վերջին փուլում պայքարում էին Տոկիոն, Մադրիդը ու Ստամբուլը։ Նախորդ փուլում մրցակցությունից դուրս էին մնացել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Քաթարի մայրաքաղաք Դոհան ու Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։