lragir.am ԱԺ հայտարարությունների ժամին Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Ռուսաստանը լավ գիտակցում է՝ եթե Հայաստանն ինտեգրվեց Եվրամիությանը, ինքը Հարավային Կովկասում կկորցնի իր դիրքերը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ թե կռվախնձոր պետք է դառնա, այլ պետք է առանջնորդվի մեր պետության ազգային անվտանգության հստակ կեցվածքով: Նա նշեց, որ ԵՄ պետությունների գերակշիռ մասը ճանաչել են Կոսովոյի անկախությունը, դա այն դեպքում, երբ Ղարաբաղը շատ ավելին է, քան Կոսովոն: Ռուսաստանն էլ շատ լավ գիտի, որ Ղարաբաղը շատ ավելի կայացած է, քան Աբխազիան ու Հարավային Օսիան, բայց չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը:
Ժառանգություն խմբակցության ղեկավարը նշեց, որ մեր անվտանգությունը ապահովվում է ոչ թե սմերչներով, այլ Լեռնային Ղարաբաղին միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելով: Պետք է այս հստակ պահանջով ներկայանալ միջազգային դաշտ: