ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Մաքսային միությանն անդամակցելու լուրը, չգիտես ինչու, անհանգստացրել է որոշ քաղաքական ուժերի։ Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այսօր էլ սկսել են դեմ արտահայտվել Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը։

 

Մաքսային միությանը միանալու որոշման դեմ սկսել են խոսել անգամ նրանք, ովքեր երբևէ դիրքորոշում չեն ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի առնչությամբ։ Էլ չեմ ասում, որ ծիծաղ են առաջացնում որոշ կուսակցությունների սուր հայտարարությունները, ում բոլորը որպես ռուսամետ են ճանաչում։ Այսքան մեծ «աղմուկ» հանած որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ուղղակի տրված հարցին՝ հիմա սա լավ է, թե վատ, հիմնականում չունեն պատասխան։

 

Մանրամասները` այստեղ