ԳԱԼԱ Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց, համաձայն որի երկրում բնակվող ներգաղթյալների թվով Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:

 

Հետազոտողները նշում են, որ 2013թ-ին ողջ աշխարհով մեկ նկատվում է ներգաղթյալների թվի աննախադեպ աճ: Համաձայն փաստաթղթի' ներկայումս իրենց հայրենի երկրից հեռու բնակվում են մոտ 232 միլիոն մարդ, որը կազմում է երկրագնդի բնակչության 3,2 տոկոսը: Նրանց մոտ կեսը ապրում են աշխարհի 10 երկրներում: Այստեղ ռեկորդային համարվում է ԱՄՆ-ն, որը ընդունել է 45,8 միլիոն «հյուրերի»: ԱՄՆ-ից հետո գալիս է Ռուսաստանը, որտեղ բնակվում են մոտ 11 միլիոն ներգաղթյալներ: Իսկ «ներգաղթյալների լավագույն եռյակը» եզրափակում է Գերմանիան, ուր մշտական բնակության են մեկնել 9,8 միլիոն օտարերկրացի:

 

Մանրամասները` այստեղ