aparaj.am ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով` Մաքսային միությանը միանալու գործընթացը չպետք է դիտարկվի լոկ որպես տնտեսական գործընթաց, որովհետեւ այն փոխկապակցված է քաղաքական շարժառիթների հետ:
«Հիմա դժվար է ասել թե տնտեսական առումով ինչ կտա այն ԼՂՀ-ին, դժվար է մեկնաբանել կամ գնահատական տալ: Վերջին տարիներին ընդհանուր քննարկումները, հրապարակումները, վերլուծությունները դեռեւս ամբողջական պատկերացում չեն կարողացել ստեղծել ոչ միայն հանրության, այլեւ քաղաքական շրջանակների համար. դժվար թե հիմա hնարավոր լինի այդ ամենը մեկնաբանել»,- ՀՀ` Մաքսային միության անդամակցության շուրջ տեսակետ է հայտնում Դավիթ Իշխանյանը:
Հարցին թե ինչ կարող է տալ Մաքսային միությունը ԼՂՀ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանեց.
«2010 թվականից առ այսօր ընդգծված կոշտ միջամտությունները Ռուսաստանի կողմից, յուրահատուկ պատգամները ՀՀ իշխանություններին թույլ են տալիս ենթադրել, որ Մաքսային միության անդամակցելը կարող է մեզ վրա ունենալ ծանր հետեւանքներ, մի բանի մեջ համոզված եմ, որ մենք թեւակոխում ենք հայ ժողովրդի պատմության մի նոր փուլ: Թե ինչ կլինի այդ փուլում, դեռեւս պարզ չէ, բայց կարող ենք ասել` այդ ամենը, ամենայն հավանականությամբ, կապված է նաեւ ԼՂՀ անվտանգության եւ լինելության հետ»:
Մաքսային միության անդամ Ղազախստանի հայտարարությանը, թե դեմ է Հայաստան»ի անդամակցությանը Մաքսային միություն Ղարաբաղի հետ, Դավիթ Իշխանյանը հանգիստ է վերաբերվում, նշելով, որ չի կարծում, թե Մաքսային միության մեջ Հայասատնը կարող է լինել առանց Ղարաբաղի:
« Այս առումով սա պետք է լինի մեր ընդհանուր տեսակետը, եւ հույս եմ հայտնում, որ այս սկզբունքով է առաջնորդվում հայկական դիվանագիտական շրջանակները»,- ասում է նա:
Շրջանառվող վարկածին, որ Ռուսաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, Իշխանյանը թերահատորեն է վերաբերվում:
«Դա միմիայն վարկած է, չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ ապագայում կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը , մի շարք դրդապատճառներ կան որոնք թույլ չեն տա դա անել, առաջիկա տարիներին:
«Պետք է առկա քաղաքական իրավիճակում կարողանանք ելքեր գտնել ժամանակ շահելու համար:Միգուցե նաեւ այս քայլը ժամանակ շահելու գործընթաց է, ի վերջո աշխարհաքաղաքական առումով զարգացումները տանում են մի այնպիսի ուղղությամբ, որ մեզ համար Մաքսային միության մասին խոսելը սիրիական խնդրի ֆոնի վրա երկորդական կարող է դառնա: Կարծում եմ ցանկացած նորմալ դատող եւ քաղաքական միտք ունեցող հայ մարդ պիտի մտահոգություններ ունենա, սակայն հարցը պետք է բազմակողմանի քննարկել եւ ունենալ ընհանուր մոտեցում»,- ավելացրեց Դավիթ Իշխանյանը:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ