Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ Հանրապետությունը մտադիր է սկսել Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթաց և աստիճանաբար դուրս գալ Ուկրաինայի օրենսդրական դաշտից: Այս մասին հայտնում է RT-ն:

 

Պուրգինի խոսքով' ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բարեկեցության վրա:

 

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն հունիսի 27-ին Եվրամիության' Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: