Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են բազմաթիվ տնտեսվարողներ․ ապրանքի ներմուծումից առաջ՝ ներկայացնելով նախնական մաքսային հայտարարագիր, բիզնեսը կարողանում է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես սահմանից տնօրինել այն:
Արդյունքում, եթե նախկինում գործընթացը տևում էր օրեր, ապա այժմ՝ նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում, այն տևում է 2-3 ժամ:
Ի թիվս համակարգից օգտվելու այլ պարտադիր պայմանների՝ տնտեսվարողը պետք է ունենա օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:
«Օրինապահության հատկանիշը ինչ-որ պահի դառնալու է որոշիչ, որովհետև ցանկացած լավ ծառայությունից օգտվելու են առաջին հերթին օրինապահ հարկ վճարողները»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։