«Հայկական ժամանակ» «Այս տարեվերջին կհրապարակվեն արտագաղթի պատճառների ուսումնասիրության արդյունքները, որի համար 2013 թվականի ւղետակսւն բյուջեից հատկացվել 113 միլիոն դրամ։ Այս մասին «Հժ»–ին երեկ հայտնև է վարչագետի մամուլի խոսնակը։ Մեր հարցին՝ ուսումնասիրվե՞լ Է արդյոք՝ Մաքսային միությանը անդամակցելը արտագաղթի նոր խթան չի՞ դառնա, ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխանել Է. «Վստահ եմ, բազմաասպեկտ վերլուծություն կկատարվի»։
Մաքսային միության գործող օրենսդրությամբ, ՄՄ անդամ երկրների քաղաքացիների համար գործում Է աշխատանքի ազատ տեղաշարժի կարգը, այսինքն, եթե ՀՀ-ն դառնա ՄՄ անդամ, մեր քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար լրացուցիչ թույլտվության կարիք չեն ունենալու։
Մտավախություններ կան, որ այդ դեպքում արտագաղթը կմեծանա՝ մեր թղթակցի նկատառմանը Եգանյանն արձագանքել Է. «Ավելի լավ Է, սպասենք։ Ասում են՝ ՄՄ-ին միանալ ինվեստիցիաների մեծ հոսք կառաջացնի երկիր, որով պայմանավորված՝ տնտեսության աշխուժացում և աշխատատեղեր»։ Ուշագրավ Է, որ ՄՄ-ի անդամ դառնալու համաձայնությունը տալուց հետո են միայն պատրաստվում «բազմաասպեկտ վերլուծություն» կատարել»։