Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն ինքնաթիռից օգտվում է ոչ պետության հաշվին, այլ ինքն է վճարում իր ճանապարհածախսը: Այս մասին Իվանիշվիլին հայտարարել է` պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա խոսքով` այն ինքնաթիռները որից նա օգտվում է, պատկանում են անհատական ընկերությանը:
«Ես մինչ այսօր օգտվում եմ վրացական ավիաընկերություներից: Ես ինքնաթիռ չեմ նստում պետության հաշվին: Դա առաջին անգամը չէ»,- ասել է վարչապետը: