HayNews.am Բելառուսը 2014 թ.-ին Ռուսաստանից գազը կգնի հազար խմ-ի դիմաց 175 դոլարով:
Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն, հաղորդում է Интерфакс-ը:
Նրա խոսքով՝ այժմ ռուսական էներգակրի գինը կազմում է 163 դոլար, սակայն այն կբարձրանա նավթի գնի բարձրացման պատճառով:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտնել է, որ հեռանկարում Բելառուսը կունենա ամենացածր գնով գազը:
Որպես օրինակ՝ նա բերել է Ուկրաինան, որը ստանում է գազ 440 դոլարով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ «վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ինքը չի կարող մեղադրել «Գազպրոմին» որևէ հարցում»: