Henaran.am ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Սյուզի Բադոյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ վրաերթի է ենթարկվել նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանը:

 

Նա նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե որ հիվանդանոցում է գտնվում Նորայրը, սակայն հաստատապես նշեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

 

Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները:

 

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Lexus-ի վարորդը՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը: