
Երեկ' սեպտեմբերի 15-ին, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրությունները: Այս մասին Լուրեր.com-ը տեղեկացավ ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Առաջադրված բոլոր 4 թեկնածուներն էլ եղել են անկուսակցական և ինքնառաջադրված:
Նախնական արդյունքների համաձայն' ընտրություններում հաղթանակ է տարել Արմեն Խլղաթյանը' հավաքելով 567 կողմ ձայն:
Ընտրությունների արդյունքների պատկերը հետևյալն է.
Ընտրողների ընդհանուր թիվը 1 644
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 1 152
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 1 679
Անվավեր քվեաթերթիկների թիվը 19
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
Զաքարյան Գևորգ Արամի - 259
Խաչատրյան Կարապետ Վարդանի - 90
Խլղաթյան Արմեն Արարատի - 567
Սահակյան Մովսես Սարգսի - 217: