Hayeli.am Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին F-16 կործանիչների կողմից МИ-17 ուղղաթիռի կործանումը. «Դրա հետ կապված՝ ձեռնարկվել են զգուշավորության բոլոր միջոցները: Ոչ ոք երբեք չի համարձակվի խախտել Թուրքիայի սահմանը»:

 

Ավելի վաղ Սիրիացի զինվորականները մեղադրել են Թուրքիային` լարվածությունը սրելու փորձի մեջ՝ այն բանից հետո, երբ թուրքական ռազմական ինքնաթիռը սիրիական ուղղաթիռ է խփել: «Թուրքական կողմից շտապողական գործողությունները Սիրիայի նկատմամբ Էրդողանի կառավարության իրական մտադրությունների՝ լարվածության սաստկացման և երկու երկրների միջև սահմանային իրավիճակի սրման ապացույց են»,- հայտարարել են Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչները: Նրանք նաև նշել են, որ ուղղաթիռը եղել է հետդարձի ճանապարհին և չի ստացել մարտական առաջադրանք: