Henaran.am Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը սեպտեմբերի 17-ին հետաձգեց “Բանդայի գործով” դատական նիստը:Պատճառը ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանն էր՝ Սամվել Հայրապետյանը, ով չէր ներկայացրել դատարան: Դատարան ուղարկված գրության մեջ նա նշել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի է մասնակցում:

 

Դատավոր Մխիթար Պապոյանը դատավարության կողմերին ներկայացրեց ամբաստանյալ, հանգուցյալ Արման Դալլաքյանի հոր՝ Ալբերտ Դալլաքյանի դիմումը: Նա դատավորին խնդրել էր, որ մահացած որդու մասով չկարճվի քրեական գործը: “Որդիս պետք է արադարցավի, նա սպանվել է”,-գրել էր հայրը:

 

Դատական նիստը կշարունակվի վաղը եւ դատավորը կողմերին առաջարկեց ներկայացնել տեսակետ այս, ինչպես նաեւ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցի շուրջ:

 

Մանրամասները` տեսանյութում: