ԳԱԼԱ Եգիպտոսը Մուրսիի տապալումից հետո կարող է դառնալ աշխարհում առաջին մահմեդական երկիրը, որը կճանաչի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը:
Այս իրադարձությունը կարող է տեղի ունենալ եգիպտացի փաստաբան, Եգիպտոսի ազգային ճակատ ինստիտուտի տնօրեն Մուհամմեդ Սաադ Կայրալլայի (Muhammad Saad Khairallah) աննախադեպ քայլից հետո:
Վերջինս այս հարցով իրավական հայց է ներկայացրել դատարան: Առաջին անգամ այս դատական գործընթացի լսումները կսկսվեն Կահիրեի դատարանում 2013 թվականի նոյեմբերի 5-ին:
Մանրամասները` այստեղ