Tert.am Չինաստանում մարզական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել ԱՄՆ-ից ժամանած փոքր ինքնաթիռը, հաղորդում է РосБалт-ը:

 

Օդանավը, որը ժամանել էր ավիացիոն տոնին մասնակցելու համար, անսպասելիորեն ընկել է Շենյան քաղաքի մոտ գտնվող Ցայհու լիճը:

 

Ավիավթարի արդյունքում զոհվել է ինքնաթիռում գտնվող չինացի թարգմանիչը, իսկ ամերիկացի օդաչուն անհետ կորել է: